Իրաքյան Քրդստանի առաջնորդը հրաժարական է տվել

Քրդական ինքնավարության նախագահ Մասուդ Բարզանին լքում է պաշտոնը անկախության հանրաքվեից հետո ճգնաժամի ֆոնին։ Նա Իրաքյան Քրդստանի առաջնորդն է եղել 2005 թվականից։ Reuters-ի փոխանցմամբ՝ Բարզանին առաջարկել է կիսել նախագահական լիազորությունները ինքնավարության կառավարության, խորհրդարանի և դատական մարմինների միջև։ Նրա պաշտոնաթողության օրը՝ նոյեմբերի 1-ին, պետք է անցկացվեին նախագահական և խորհրդարանական ընտրություններ։ Սակայն անցած շաբաթ քվեարկությունը չեղարկել էին Բաղդադի հետ կոնֆլիկտի պատճառով։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.