
Իրանի նախագահ Հասան Ռոհանին Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների կտրուկ սրման ֆոնին հայտարարել է, որ երկիրն անվտանգության նկատառումներից ելնելով՝ կշարունակի հրթիռներ ստեղծել:
Ինչպես նշում է
Reuters-ը, իսլամական հանրապետության ղեկավարն ընդգծել է, որ հրթիռներիստեղծումը որևէ միջազգային համաձայնագրի խախտում չէ:
Աղբյուրը նկատում է, որ Ռոհանիի հեռուստատեսային ելույթին նախորդել են ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից սահմանված նոր պատժամիջոցները, որոնք վերաբերում են Իրանի բալիստիկ հրթիռային ծրագրին:
«Մենք ստեղծել ենք, ստեղծում ենք ու ստեղծելու ենք հրիթռներ, և դա որևէ միջազգային համաձայնագրի խախտում չէ: Մենք կարտադրենք ցանկացած տեսակի զենք, որի կարիքը կունենանք, կհավաքենք այն ու կիրառենք ցանկացած պահի, երբ մեզ պաշտպանելու կարիք կզանք»,-հայտարարել է Ռոհանին:
Հավելենք, որ Իրանի իշխանությունները հերքել են միջուկային զենք և միջուկային մարտագլխիկներ կրելու հնարավորությամբ օժտված հրթիռներ կառուցելու վերաբերյալ ամերիկյան կողմի բոլոր մեղադրանքները: