Ժոզե Մոուրինյուն քննադատել է ՄՅՈւ-ի երկրպագուներին

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն քննադատել է ակումբի երկրպագուներին, քանի որ նրանք բավականաչափ չեն աջակցում թիմի հարձակվող Ռոմելու Լուկակուին:   «Ցանկանում եմ, որ երկրպագուները բացատրեն ինձ, թե ինչու բավականաչափ չեն աջակցում Լուկակուին: Նա բոլոր խաղերին նվիրվում է 100%-ով: Կարծում եմ՝ ճիշտ չէ, որ նրա խաղը գնահատում են իր խփած գոլերի քանակով:   Այս ամենն անարդար է: Ես հիասթափված եմ, բայց ոչ նրանից: Լուկակուի խաղից ես շատ գոհ եմ»,- պորտուգալացի մասնագետի խոսքերը մեջբերում է «The Guardian»-ը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.