Գանձասար-Կապանը կրկին հաղթեց և հավասարվեց Շիրակին

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 11-րդ տուրում «Գանձասար-Կապանը» տանը 2 անպատասխան գնդակ է ուղարկել «Արարատի» դարպասը:   13-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացել է Գեղամ Հարությունյանը: Երկրորդ խաղակեսի միջնամասում կապանցիների առավելությունը կրկնապատկել է Լուբամբո Մուսոնդան՝ ձևակերպելով խաղի վերջնական հաշիվը:   Այս հաղթանակի շնորհիվ «Գանձասար-Կապանը» վաստակել է 18 միավոր և հավասարվել երկրորդ տեղում ընթացող «Շիրակին»: «Արարատը» 6 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:   Լուսանկարը՝ կապանցիների ֆեյսբուքյան էջից:
Մեկնաբանություններ