Արարատի մարզում 31-ամյա վարորդը ВАЗ 2109–ով դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվելով՝ հայտնվել դաշտում. կա վիրավոր

 Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, ավտոթվար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Արարատի մարզի Ոստան գյուղի բնակիչ, 31-ամյա Ալիկ Մինասյանը Այգեպատ-Քաղցրաշեն գյուղամիջյան ճանապարհի 2-րդ կմ հատվածում իր վարած ВАЗ 2109 մակնիշի 34 ZQ 382 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեյելի գոտուց և կողաշրջվելով՝ հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևորուհի, համագյուղացի, 31-ամյա Ֆենյա Ստեփանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արտաշատի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ տեսուչ Արշակյանի գլխավորությամբ: Դեպքի վայր են ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնը և քաղաքացիների օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի գոտի: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խուբը՝ բաժնի պետ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Բադալյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Մեկնաբանություններ