Ամուսնությունն ու մտերիմ ընկերները պաշտպանում են թուլամտությունից

Ամուսնությունն ու մտերիմ ընկերները կարող են պաշտպանել թուլամտությունից (դեմենցիա): BBC-ի փոխանցմամբ՝ այս մասին փաստում են Լաֆբորո համալսարանի գիտնականները, որոնց կատարած հետազոտությանը 7 տարում 6677 մարդ է մասնակցել: Մասնակիցներից ոչ ոք սկզբնակական շրջանում դեմենցիայով չի տառապել, սակայն հետազոտության ընթացքում նման ախտորոշում է տրվել 220 հիվանդի: Գիտնականները համեմատել են թուլամտություն ձեռք բերած և առողջ մարդկանց տվյալները՝ հասկանալու համար, թե ինչպես են սոցիալական հարաբերությունները ազդում հիվանդության առաջացման վտանգի վրա: Բացահայտումներից մեկի համաձայն՝ կարևոր է ընկերների ոչ թե քանակը, այլ «որակը»: Միայն սերտ հարաբերությունները կարող են նվազեցնել հիվանդության առաջացման վտանգը: Գիտնականների կարծիքով՝ ընկերները պաշտպանիչ դեր են կատարում՝ զերծ պահելով սթրեսի հետևանքներից:
Մեկնաբանություններ