
Ֆեյսբուք ընկերությունը հայտարարել է փոփոխությունների մասին, որոնք պետք է սոցիալական ցանցում քաղաքական գովազդներն ավելի թափանցիկ դարձնեն:
Բի-Բի-Սի-ն գրում է, որ ավելի վաղ ընկերությունը քննադատությունների էր ենթարկվել Ռուսաստանին վերաբերող քաղաքական բնույթի ավելի քան երեք հազար գովազդային հայտարարություններից հետո:
Ֆեյսբուք ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը գրել է, որ գովազդատուները պետք է տրամադրեն ավելի շատ տեղեկատվություն, որոնք թույլ կտան բացահայտել իրենց: Սոցիալական ցանցը, նրա խոսքով, կնշի այդ գովազդերը որպես քաղաքական, իսկ «նրանք պետք է բացահայտեն, ով է դրա համար վճարում»:
«Դուք նաև հնարավորություն կունենաք դիտել՝ ինչքան է վճարել գովազդատուն, ովքեր են դիտել այդ գովազդը, որքան դիտում է ունեցել»,- ասել է նա:
Ընկերությունը պատրաստվում է մի քանի հազար մոդերատոր վարձել քաղաքական գովազդները հայտնաբերելու համար: