Սյունիքի մարզում. ճակատ-ճակատի բախվել են «06»-ն ու «УАЗ»-ը, հարսանիքից վերադարձող հայրն ու որդին մահացել են, կա 6 վիրավոր

Այսօր, հոկտեմբերի 28-ին, դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում. տեղեկացնում է Shamshyan.com-ը։ Ժամը 19:10-ի սահմաններում, Սիսիան-Շենաթաղ ավտոճանապարհի 13-կմ հատվածում, բախվել են ՎԱԶ-2106 մակնիշի 35 FD 090 համարանիշի «УАЗ-3152» մակնիշի 54 LO 560 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «06»-ում գտնվող 55-ամյա Սերժիկ Հովհաննիսյանը տեղում մահացել է, իսկ 31-ամյա Նորայր Հովհաննիսյանը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Սիսիանի բժշկական կենտրոն, որտեղ, սակայն՝ գիտակցության չգալով, մահացել է: Գ. Շամշյանի տեղեկություններով, մահացածները հայր ու որդի են եղել, որդին պայմանագրային զինծառայող էր, նրանք բնակվում էին Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանի Նորավան գյուղում ու վերադառնալիս են եղել հարսանեկան արարողությունից, երբ ճակատ-ճակատի տեղի է ունեցել «06»-ի ու «УАЗ»-ի բախումը:
Մեկնաբանություններ