Սիրիայում ահաբեկիչները ջախջախիչ պարտություն են կրում

Սիրիայում ահաբեկիչները ջախջախիչ պարտություն են կրում, մոտ ժամանակներս նրանք ամբողջությամբ կոչնչացվեն: Այս մասին հայտարարել է Իրանի Զինված ուժերի հրամանատարի տեղակալ, բրիգադի գեներալ Ահմադ Ռեզա Պուրդաստանը: Ըստ նրա՝ բարեկամական երկրում ապրող Սիրիայի արաբական բանակի, դաշնակիցների ուժերի եւ իրանական խորհրդատուների միջեւ լավ համակարգվածություն գոյություն ունի: «Դամասկոս» ռադիոկայանը հաղորդում է, որ գեներալը ընդգծել է, որ ոչ մի կողմին կամ պետությունը թույլ չի տրվի իրանական ռազմական օբյեկտներում տեսչական ստուգումներ անցկացնել՝ նշելով, որ Իրանի հրթիռային հզորությունը քննարկման ենթակա չէ:
Մեկնաբանություններ