Ռուսասատանում հարբած քահանան վրաերթի է ենթարկել թոշակառու հեծանվորդուհուն

Ռուսաստանում հոգեւորականի մասնմակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել: «Լենտա»-ն հաղորդում է, որ դեպքը տեղի է ունեցել Իվանովսկի մարզի Շույա քաղաքում: Nissan Primera-ի ղեկին եղած հոգեւորականը վրաերթի է ենթարկել 55-ամյա հեծանվորդուհուն: Տուժածին գլխի վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխել: Կինը բակից դուրս է եկել ճանապարհ եւ վրաերթի ենթարկվել: Պարբերականի տեղեկություններով՝ ավտոմեքենայի ղեկին եղել է Պրեդտեչենսկի եկեղեցու ավագ քահանա Պրոտոլեոնը(Բելոզերցեւ) եւ այդ պահին նա հարբված է եղել: Նրա նկատմամբ մի քանի վարչական արձանագրություն է կազմվել:
Մեկնաբանություններ