ՃՏՊ՝ Դմիտրով գյուղի մոտ

Հոկտեմբերի 28-ին, ժամը 03:42-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Դմիտրով գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Հ-8 ավտոճանապարհի Երևան-Արտաշատ հատվածում՝ Դմիտրով գյուղի Արտաշատյան խճուղու տներից մեկի դիմաց, «Opel» մակնիշի 35 MP 264 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել. տուժածներ չկան: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և մոտեցրել ավտոքարշակին:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.