Հազարավոր մարդիկ հավաքվել են Մադրիդի կենտրոնական հրապարակներից մեկում՝ Իսպանիայի միասնությունը աջակցելու մտադրությամբ

Հազարավոր մարդիկ հավաքվել են այսօր Մադրիդի կենտրոնական հրապարակներից մեկում՝ Իսպանիայի միասնությունը աջակցելու մտադրությամբ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալության լրագրողը դեպքի վայրից: Հավաքվածներից շատերը բերել են իրենց հետ Իսպանիայի պետական դրոշը: Երաժշտության ներքո ակցիայի մասնակիցները կոչ են անում բանտ ուղարկել Կարլես Պուչդեմոնին, ում այսօր Իսպանիայի կառավարությունը պաշտոնանկ է արել:
Մեկնաբանություններ