Խոշոր չափի գողություն՝ «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ից. գողության մասին ահազանգել է մենեջերը

Երեկ՝ հոկտեմբերի 27-ին, խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։40-ի սահմաններում Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակիչ՝ 28-ամյա Հայկ Ղազարյանը Ոստիկանության Կենտրոնական բաժին հայտնել է, որ հոկտեմբերի 26-ի ժամը 22։00-ից մինչև հոկտեմբերի 27-ը, ժամը 09։00-ն ընկած ժամանակահտվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ դուռը կոտրելու միջոցով Աբովյան փողոցի 60 հասցեում գործող «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ին պատկանող դեղատնից հափշտակել են ակնոցներ, ճնշման սարքեր, բժշկական պարագաներ, ինչպես նաև «Ալկատել» տեսակի բջջային հեռախոս։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննիչ Պետրոսյանի կողմից նախաքննություն է սկսվել։ Պարզվում է նաև վնասի չափը։ Մեր  տեղեկություններով՝ Հ. Ղազարյանը «Նատալի ֆարմ ՍՊԸ-ի մենեջերն է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Մեկնաբանություններ