Թուրք դատարանը նախկին սպաներին դատապարտել է ցմահ ազատազրկման

Անկարայի դատարանը Թուրքիայի զինված ուժերի 25 նախկին սպայի, որոնք ծառայություն են իրականացրել մերձափնյա անվտանգության ստորաբաժանումներում եւ անցած տարվա հուլիսին տեղի ունեցած պետական հեղաշրջման փորձի ժամանակ աջակցել են ապստամբներին, դատապարտել է ցմահ բանտարկության: Այս մասին հայտնում է Anadolu լրատվական գործակալությունը: Ուշագրավ է այն, որ թուրքական դատարանը սույն գործով մեղադրյալի նստարանին հայտնված եւս երեք սպայի հանդեպ արդարացման վճիռ է կայացրել:
Մեկնաբանություններ