Դադարեցրել է թռիչքները Air Berlin ավիաընկերությունը

Air Berlin ավիաընկերության ինքնաթիռը, որն աշխատել է շուկայում 1979 թվականից ի վեր ուրբաթ՝ հոկտեմբերի 27-ին կատարել է Մյունխենից Բեռլին իր վերջին չվերթը, հայտնում է Deutsche Welle-ն: Գերմանական երկրորդ խոշորագույն ավիաընկերությունը դադարեցրել է թռիչքները: «Այս տխուր օրը մենք շնորհակալություն ենք հայտնում բոլոր աշխատակիցներին, գործընկերներին և ուղևորներին, որոնք երկար տարիներ նվիրված են եղել մեզ: Air Berlin-ը բոլորին փափուկ վայրէջք է ցանկանում և բոլոր աշխատակիցների անունից ցանկանում է ամենալավն ու բարին»,- ասված է ընկերության պաշտոնական հայտարարությունում: Հիշեցնենք, որ 2017 թվականի օգոստոսին ընկերությունը հայտարարել է սնանկության մասին: Որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ գլխավոր բաժնետեր Etihad-ը հրաժարվել է ֆինանսական աջակցություն տրամադրել Air Berlin-ին: Air Berlin-ի ավիապարկի (81 ինքնաթիռ) մեծ մասն ընդունելու է Eurowings-ը՝ Lufthansa ընկերության դուստր ընկերությունը: Ավիաընկերությունն ավելի վաղ հայտնել է 2016 թվականին կրած ռեկորդային 782 միլիոն եվրոյի կորստի մասին:
Մեկնաբանություններ