21tv-ի գլխավոր պրոդյուսեր Գոռ Հարությունյան. Նոր 21tv՝ հեռուստատեսություն որակյալ բովանդակությամբ

Asekose.am-ի հարցացրույցը 21tv հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Գոռ Հարությունյանի հետ:    Գո՛ռտեղյակ եմոր շուտով եթերում կլինի Ձեր նորԵրեկոն Գոռ Հարությունյանի հետ» հաղորդումըԿցանյիոր մի փոքր բացեիք փակագծերըպատմեիք հաղորդման մտահղացման ևդրա ձևաչափի մասին:   -          «Երեկոն Գոռ Հարությունյանի հետ» հաղորդումը հարցազրույցների շարք, որտեղ կարևորվելու են հաղորդման հյուրերը որպես անհատականություններ, առանձին դեպքերում զրույցի թեման  հետաքրքիր ու ակտուալ հարցերն են: Բնականաբար հարցազրուցային  /թոք-շոու/ կոչվող հեռուստաժանրն աշխարհում ամենատարածվածներից է, սակայն այն ունի մի կարևոր առանձնահատկություն՝ ո՞վ է այն վարում և ի՞նչ նպատակ է հետապնդում: Իմ պարագայում նպատակն այն մարդկանց հյուրընկալելն է, ովքեր իրենց ասելիքով կարող են հեռուստադիտողի համար նվազագույնը հաճելի զրուցակից լինել, իսկ առավելագույնը՝ զրույցները ստիպեն լրջորեն  խորհել շոշափվող թեմաների շուրջ:      Ձեր  «Դարի գիշեր» հաղորդման շրջանակներում Դուք և  Աննա Վարդանյանը նշում էիք, որ փորձում էիք այնպես անել, որ Ձեր հյուրերը լինեն մաքսիմում անկեղծ, պատմեն իրենց կյանքի` հեռուստադիտողներին թերևս անհայտ կողմերի մասին: Հետաքրքիր է` արդյո՞ք «Երեկոն Գոռ Հարությունյանի հետ»-ը նույն նպատակն է իր առջև դրել:   -          Ընդհանրապես հյուրին անկեղծության ոչ ոք չի կարող դրդել, եթե հյուրը որոշել է իր կյանքի ինչ-որ հատված անկեղծ չներկայացնել, փոխարենը կան հյուրեր, ովքեր ստեղծում են անկեղծ հյուր լինելու տպավորություն. նրանք ժպիտով լսում են ցանկացած հարց ու հանգիստ իբրև թե անկեղծ պատասխանում են այդ հարցին: Ընթացքում դու հասկանում ես, որ «պատասխանի» մեջ , միևնույն է, անկեղծություն չկար կամ թվացյալ էր: Սա հասկանում են շատ քչերը, ու չեն հասկանում այն մարդիկ, ովքեր խաբվում են հաղորդման վերնագրում կամ ընթացքում հնչող անկեղծ բառին: Ես , որպես զրուցավար, հյուրիս համար կլինեմ նաև լսող ականջ:      Նոր հաղորդումներհեռուստատեսային դեմքեր  և անակնկալներ  սպասվո՞ւմ են «21TV»-ի հեռուստադիտողին:   -          «21TV»-ին նոյեմբերի 1-ից անցել է նոր եթերաշրջանին՝ HD ձևաչափով: Այն ինչ պատրաստել ենք նոր եթերաշրջանի համար հետաքրքիր է, որոշ դեպքերում՝ փոքր ինչ անսովոր մեր հեռուստաալիքի համար, բայց ընտրված ու առանձնահատուկ կոնտենտով: Հեռուստատեսություն ՝   որակյալ բովանդակությամբ, ահա մեր նշանաբանը ու մենք որպես երաժշտական ալիք՝ կշարունակենք ապահովել օրվա երաժշտական տրամադրությունը, բայց , ինչպես միշտ, մեր ալիքն իր գունեղությամբ ու տրամադրությամբ կմնա ժամանցի միակ ու սիրված տարբերակը: Մենք պատրաստ ենք նոր «21TV»-ի մասին լսել բոլոր կարծիքները:   Գո՝ռորպես Հայկական Երաժշտական հեռուստաալիքի  գլխավորպրոդյուսեր ի՞նչ եք կարծումայսօրվա հեռուստադիտողին  ի՞նչձևաչափի հաղորդումներն են ավելի շատ գրավում:   -          Որքան հեռուստադիտող, այնքան ճաշակ. ոմանց՝ ինտելեկտուալ զրույցներ, ոմանց՝ հնդկական սերիալներ, մի մասին ընտանեկան պատմություններն են հետաքրքիր, ֆուտբոլի մոլի սիրահարներ էլ կան… Հարցը չի կարող ունենալ կոնկրետ պատասխան ու հիմնավորում:     Դեռ տարիներ առաջ Ձեր հարցազրույցներից  մեկում,  խոսելովերաժշտական մրցանակաբաշխություննեերի մասիննշել էիքոր մերշոու- բիզնեսի ներկայացուցիչներն սկսել են վախենալմասնակցությունիցՀետաքրքիր էայսօր մրցանակաբաշխություններչկազմակերպելն ինչո՞վ է պայմանավորված:   -          Երբ 2015-ին մոտեցավ հերթական մրցանակաբաշխութունը կազմակերպելու ժամանակը, տարվա ընթացքում կատարված աշխատանքներն ի մի բերելուց հետո հասկանալի դարձավ, որ մեր անվանակարգերից մի քանիսի համար անգամ  թեկնածու չկա , իսկ մենք միշտ դեմ ենք եղել աննպատակ մրցանակ շնորհելուն: Հիմա իրավիճակն ավելի վատ է: Երգերի հիմնական մասը կա՛մ հարսանիքների հատուկ պատվերներ են, կա՛մ ստեղծված են պարզապես հարսանքիներին ներկայացնելու համար: Ի?նչ մրցանակաբաշխության մասին կարող է խոսք լինել:  Չնայած այս տարի կարծես եղավ մի քանի մրցանակաբաշխություն, երբ մրցանակներ շնորհվեցին՝ ժողովո՛ւրդ, դուք բոլորդ պուպուշ երգեր եք երգել, ապրե՛ք: Այս տրամաբանությունն ու  իմաստը ճիշտն ասած չհասկացա:   Գո՛ռհաշվի առնելով այն հանգամանքըոր մեր ժամանակներումմարդկանց կյանքում մեծ դեր է խաղում համացանցըինչպե՞սկգնահատեք «21TV»-ի գործունությունըարդյո՞ք այն ունի այն նույնպահանջարկըինչ տարիներ առաջ էրԽոսքը երաժշտական նախագծերիտեսահոլովակների դիտումների մասին է:   -          Համացանցը որքան էլ սարսափելի թշնամի է թվում, այն, միևնույն է, չի սպանի հեռուստատեսությանը: Երբ հեռուստատեսությունը հայտնվեց, բոլորը սպասում էին՝ ե՞րբ կմեռնի ռադիոն, բայց, ինչպես տեսնում եք, ռադիոն կա, իսկ որոշ երկրներում գովազդը ռադիոեթերում ավելի թանկ է, քան հեռուստատեսությամբ: Ինչ վերաբերում է հեռուստատեսություն – ինտերնետ թեմային, միևնույն է, մարդիկ դեռ սիրում են անակնկալներ, ու ինտերնետում, եթե այդ անակնկալ կոչվածը չկա, քանի որ ինքդ ես որոշում, ինչ դիտել ու ինչպես, հեռուստատեսությունը կարողանում է հետաքրքրությունը պահել ու մատուցել նյութեր, որոնք ինքդ համացանցում հնարավոր է երբեք չփնտրեիր:   Հեղինակ՝Լիլիթ Նավասարդյան
Մեկնաբանություններ