Պուտինը վարժանքների ժամանակ չորս բալիստիկ հրթիռ է արձակել

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի երեկոյան մասնակցել է երկրի ռազմավարական միջուկային ուժերի կառավարմանը նվիրված վարժանքներին: Այդ մասին ուրբաթ հայտնել է երկրի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է interfax.ru-ն: Նա հայտնել է, որ վարժանքի ժամանակ փորձարկվել է Ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի, Հյուսիսային և Խաղաղօվկիանոսյան նավատորմի ատոմային սուզանավերի, ՌԴ օդատիեզերական զորքերի հեռահար ավիացիայի փոխգործակցությունը: «Գերագույն գլխավոր հրամանատարն իրականացրել է չորս բալիստիկ հրթիռի արձակում»,- ընդգծել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը: Վարժանքի ընթացքում արձակվել է երեք միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ ատոմային սուզանավերից և մեկը՝ Պլեսեցկ կոսմոդրոմից:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.