Չինացի զինվորականներն անաղմուկ սուզանավ կստեղծեն

Չինացի մասնագետները թողարկել են չինական առաջին նավը մագնիսահիդրոդինամիկ տեղադրմամբ: Շարժիչների այդ տիպը շատ ավելի անաղմուկ է, քան ավանդականը, դրա հիման վրա կարելի է գործնականում անաղմուկ սուզանավ ստեղծել: Այդ տեխնոլոգիան նորույթ չէ, վերջին տարիներին հեռանկարային չի համարվում: Այս մասին հայտնում է Չինաստանի պաշտոնական կայքը: Մագնիսահիդրոդինամիկ շարժիչն աշխատում է ուժեղ մագնիսական դաշտերի ստեղծման համար գերհաղորդիչ մագնիսների օգտագործմամբ: Եթե նորույթի փորձարկումները հաջող անցնեն, հնարավոր է՝ դա շատ լուրջ քայլ լինի գործնականում անձայն սուզանավերի ստեղծման գործում:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.