«Մեր տղամարդիկ իրենց կանանց չեն ծեծում». Արցախում չեն հետեւի Հայաստանի օրինակին

«Ժամանակ» թերթը գրում է. «Արցախի իշխանությունները չեն շտապում հետևել Հայաստանի օրինակին և հեղինակել «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագիծ։ Արցախում համարում են, որ ընտանեկան բռնության վերաբերյալ օրենքի ընդունման անհրաժեշտություն չկա, լավագույն դեպքում այն ժամանակավրեպ է, քանի որ արցախցի տղամարդիկ իրենց կանանց կամ երեխաներին չեն ծեծում։ «Բացի այդ, վիճակագրությունն Արցախում ավելի բարվոք է։ Եթե Հայաստանում 4-5 ընտանիքներից 1-ն է բաժանվում, ապա Արցախում 12-14 ընտանիքներից 1-ը։ Արցախում ընտանիքների ինստիտուտն ավելի ամուր է, ավելի կայացած, ավելի ավանդապաշտ ու ավանդական է։ Բավական խոր արմատներով մենք գնահատում և փայփայում ենք ընտանեկան ինստիտուտը»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ ԱԺ իշխանական «Ազատ հայրենիք» խմբակցության անդամ Ռուդիկ Հյուսնունցը՝ հավելելով, որ Հայաստանում հիմա օրենքը սվիններով է ընդունվում, քանի որ դա փորձ է արվում ընդունել եվրաինտեգրման շրջանակներում»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Մեկնաբանություններ