
Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության 18-րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ պաշտոնատար անձինք, զինվորականներ, Արցախյան պատերազմի մասնակիցներ այցելել են Եռաբլուր պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին։
Պանթեոնում են ՊՆ փոխնախարարներ Արտակ Զաքարյանը, Արտակ Դավթյանը, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, գեներալ Մանվել Գրիգորյանը, ԵԿՄ-ականներ, Վազգեն Սարգսյանի եղբայր Արմեն Սարգսյանը, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, ԱԻՆ ներկայացուցիչներ և այլք։
Մանվել Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ նոր Վազգեն Սարգսյաններ ու Կարեն Դեմիրճյաններ դեռ կծնվեն։