Հոկտեմբերի 27-ի աստղագուշակ

Խոյ Իսկական ժամանակն է ընտանիքի հետ ժամանակ անցկացնելու համար: Ներընտանեկան հարաբերությունները գերազանց կլինեն: Ստիպված կլինիեք կարևոր որոշում կայացնել, բայց մի շտապեք վերջնական որոշում կայացնելու հարցում: Ցուլ Փորձեք այսօր ոչ մի լուրջ գործ չպլանավորել ու չանել: Հնարավոր է, որ հիասթափվեք ու այլևս երբեք չփորձեք անել այն, ինչ մտածեքլ ենք, այնպես որ զինվեք համբերությամբ: Երկվորյակ Հին ընկերների օգնության ու աջակցության կարիք կզգաք: Մարդկանց հետ շփման մեջ համբերատար ու նուրբ եղեք, հակառակ դեպքում կարժանանաք կոպիտ վերաբերմունքի: Խեցգետին Վեճերն ու կոնֆլիկտները բացառված չեն և եթե անզուսպ լինեք, չկառավարեք ձեր զգացմունքները, վեճի պատճառ հենց դուք կհանդիսանաք: Առյուծ Հարաբերություններ պարզելու համար լավագույն օրը չէ: Օրը արագ կանցնի: Ժամանակը ճիշտ դասավորեք և ամեն ինչ կհասցնեք: Կույս Ճակատագրական փոփոխություն է սպասվում: Հաճելի անակնկալները կուղեկցեն ողջ օրվա ընթացքում: Կշեռք Հանգիստ ու հանդարտ օր է սպասվում: Ոչ մի հաճելի կամ տհաճ անակնկալ չի լինի, այնպես որ փորձեք վայելել ստաբիլ վիճակը: Կարիճ Հաճելի օր է սպասվում: Ողջ օրը ձեզ կուղեկցի բարձր տրամադրությունը: Սիրելիի հետ հարաբերությունները նոր փուլ կթևակոխեն, եթե միայնակ եք, անպայման կգտնեք ձեր երկրորդ կեսին: Աղեղնավոր Հանգիստ օրը կփորձեն խաթարել ձեր շրջապատի անհավասարակշիռ մարդիկ: Փորձեք չշփվել նրանց հետ և ամեն ինչ նորմալ կլինի: Այծեղջյուր Շատ բեղմնավոր օր է սպասվում: Բոլոր գործերը ու ծրագրերը կընթանան հաջող: Եթե միայնակ եք, բացառված չէ կյանքի կեսին հանդիպելը: Ջրհոս Ձեր շրջապատում կան մարդիկ, որոնք փորձում են ձևանալ այն, ինչ չեն: Զգույշ եղեք երկերեսանի մարդկանցից, փորձեք թացը չորից տարբերակել: Ձկներ Հին ծանոթից կամ ընկերոջից նորություն կսանաք, ինչը ձեզ շատ կուրաղացնի: Դրական օր է, զբոսնեք, լավ միջավայրում ժամանակ անցկացրեք, հանգստացեք:
Մեկնաբանություններ