Հենրիխ Մխիթարյանը խորհուրդ է տվել սահմանափակ հնարավորություններով երեխային

Հայաստանի հավաքականի եւ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հանդիպել է սահմանափակ հնարավորություններով երեխաների հետ: Անգլիական ակումբի ֆուտբոլիստներն ամեն տարի դա անում են Manchester United Foundation հիմնադրամի կազմակերպած ակցիայի շրջանակում: Հանդիպման ընթացքում Հենրիխ Մխիթարյանը խորհուրդ է տվել երեխաներից մեկին: «Լավագույն 10 համար դառնալու համար դու պետք է ջանասիրաբար աշխատես, պետք է հավատաս քո ուժերին եւ ամեն օր լավացնես որակներդ: Գուցե դու ունես լավ որակներ, սակայն պետք է անդադար աշխատել: Եվ այդ ժամանակ ամեն բան լավ կլինի»,- Հենրիխ Մխիթարյանի խոսքը մեջբերում է «Մանչեսթեր Յունայթեդի» կայքը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.