Հարկային վարչարարության պարզեցմանը և հստակեցմանն ուղղված մի շարք բարեփոխումներ են կատարվել

ՊԵԿ նախաձեռնությամբ 2017 թվականի ընթացքում հարկային վարչարարության պարզեցմանը և հստակեցմանն ուղղված մի շարք բարեփոխումներ են կատարվել ՝ իրավական կարգավորումներով: Այս մասին նշեց ՊԵԿ իրավաբանական վարչության պետ Արման Մնացականյանը՝ լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ: Նա տեղեկացրեց, որ ազատականացվել է հարկային օրենսդրությունը խախտելու համար պատասխանատվության միջոցների կիրառումը: Մասնավորապես՝ վերջին շրջանում հարկային մարմնի կողմից 200 հազար դրամից ցածր ապառք ունենալու դեպքում իրավաբանական անձանց ղեկավարների և անհատ ձեռնարկատերերի նկատմամբ՝ որպես ֆիզիկական անձ վարչական վարույթ չի կիրառվում: Մեկ այլ փոփոխությամբ 2018 թվականից նախատեսվում է առաջին անգամ հարկային հաշվարկներ չներկայացնելու համար հարկատուների նկատմամբ որպես վարչական տուգանք կիրառել « նախազգուշացում », իսկ նույն խախտման կրկնվելու դեպքում արդեն կնշանակվի վարչական տույժ ՝ տուգանքի տեսքով: Բացի այս նախատեսվում է 2018 թվականի ընթացքում վարչական տուգանքի նվազագույն և առավելագույն չափերի փոխարեն սահմանել մեկ ֆիքսված տուգանքի գումարի չափ:
Մեկնաբանություններ