Հայաստանում կերկարաձգեն քաղաքական ապաստան տրամադրելու մասին դիմումների քննությունը

Հայաստանում կերկարաձգեն քաղաքական ապաստան տրամադրելու մասին դիմումների քննությունը։ Նախկին 3 ամսվա փոխարեն դրանք հիմա քննվելու են 6 ամիս։ «Քաղաքական ապաստանի մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծն ԱԺ–ում ընդունվել է հոկտեմբերի 27-ին 2-րդ վերջնական ընթերցմամբ։ Նշենք, որ 2017-ի առաջին կիսամյակում Հայաստանում քաղաքական ապաստան է խնդրել 55 մարդ, այդ թվում՝ Սիրիայի 25 քաղաքի, Ուկրաինայի 9 քաղաքացի, Կուբայի 7 քաղաքացի, Իրանի 6 քաղաքացի եւ 8 քաղաքացի այլ պետություններից։ Փախստականի կարգավիճակ է ստացել 46 մարդ։
Մեկնաբանություններ