
Համացանցում է հայտնվել Իսպանիայի հավաքականի տնային մարզաշապիկի լուսանկարն աշխարհի 2018 թվականի առաջնության համար:
Մարզաշապիկը ստեղծվել է թիմի համար ավանդական` դեղին և կարմիր գույներով:
Հետաքրքրական է` «Adidas» ընկերությունը մարզահագուստը ստեղծելիս օգտվել է թիմի` ԱԱ-1994-ի մարզաշապիկի
դիզայնից:
Նշենք` Իսպանիայի հավաքականն ԱԱ-2018-ի ժամանակ, ամենայն հավանականությամբ, կհանգրվանի ռուսական Կրասնոդար քաղաքում: