ԻՊ ահաբեկիչները վերադառնում են իրենց երկրներ

Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ իրականացվող հաջող ռազմական գործողությունների հետևանքով կազմակերպության կողմից վերահսկվող տարածքների մեծ մասն արդեն ազատագրվել է: Տարածքները կորցնելուց հետո ահաբեկչական կազմակերպության շարքերում կռվող տաբեր երկրներից եկած վարձկանները հետ են վերադառնում իրենց երկրներ: Ըստ թուրքական «Gazeteduvar.com.tr» լրատվական կայքը, հղում անելով ամերիկյան «Soufan Center» կազմակերպության տվյալներին, գրում է, որ այս օրերի ընթացքում ահաբեկիչներն ամենաշատը Թուրքիա են վերադառնում: Համաձայն հրապարակման՝ Սիրիայից ու Իրաքից արդեն 5600 օտարերկրյա վարձկաններ են վերադարձել: Դրանցից 900-ը վերադարձել է Թուրքիա: «Խալիֆայությունից հետո. Օտարերկրյա զինյալների ու հետ վերադարձածների սպառնալիքը» զեկույցում նշվում է, որ երկարաժամկետ կտրվածքով Թուրքիա վերադարձած անձանցից 7240-ը ձերբակալվել կամ կալանավորվել են ԻՊ-ի ու Ալ Քաիդայի անդամ լինելու կասկածանքով: Զեկույցից պարզ է դառնում, որ ԻՊ-ի շարքերում ահաբեկիչներ կան 33 երկրներից: Թուրքիան այդ երկրների շարքում ահաբեկչական շարքերում ունեցած քաղաքացիների թվով 7-րդն է: Առաջին հորիզոնականում Ռուսաստանն է, ապա Սաուդյան Արաբիան: 3-րդ և 4-րդ տեղերում են համապատասխանաբար Հորդանանն ու Թունիսը: Այս երկրների շարուում է նաև Անգլիան,որտեղից գնացած 850 զինյալների կեսը վերադարձել է «հայրենիք»:
Մեկնաբանություններ