
Հոկտեմբերի 27-ի կատարողներն առնվազն ձերբակալված են: Լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Հարցին՝ իսկ պատվիրատուները պատժվա՞ծ են, նա պատասխանեց. «Ես չեմ կարող ասել՝ ովքեր են պատվիրատուները: Կարող եմ մի բան ասել, որ Հոկտեմբերի 27-ը մեր պետականության ամենաողբերգական էջերից մեկն է և այն Հայաստանի Հանրապետության զարգացումն ակնհայտորեն հետ գցեց»:
Էդուարդ Շարմազանովն ասաց, որ մեր ազգի առաջնորդները՝ Կարեն Դեմիրճյանը, Վազգեն Սարգսյանը և մնացածը, այն քաղաքական, ինտելեկտուալ էլիտան էին, որոնց կամքի, հոգու, բարեփոխումների կարիքը մեր ժողովուրդը շատ ուներ: «Նրանց առաջնորդությամբ մենք կարող էինք ունենալ շատ-շատ ավելի լավ ձեռքբերումներ»,- ասաց Շարմազանովը:
Հարցին՝ իշխանությունները շահագրգռված են, որ Հոկտեմբերի 27-ը բացահայտվի, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Մի վայրկյան անգամ դրանում չկասկածեք»: