Ինչ եք ուզում պաշտոնյաների որդիներից

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովից այսօր խորհրդարանում լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ է ժամանակին որոշվել, որ նրա ծառայությունը պետք չէ բանակին: «Ես օրենքով սահմանված կարգով ներկայացել եմ զինկոմիսարիատի բոլոր կանչերին: Օրենքով սահմանված կարգով չեմ զորակոչվել բանակ, դրա համար կան պատճառներ, դրանք կարող եք իմանալ ՊՆ-ից կամ զինկոմիսարիատից: Ես չեմ խուսափել, տարկետման իրավունքից չեմ օգտվել, ես ունեցել եմ այլ պատճառ: Բերեք տարբերակենք դասալիքներին և չգնացողներին»,- ասաց նա: Հարցին, թե իշխանության շարքերում իր կարծիքով դասալիքներ կա՞ն, Շարմազանովը պատասխանեց. «Եթե պետք է այդպես նայենք, ընդդիմության շարքերում էլ մարդիկ կան, ովքեր օրենքով սահմանված կարգով չեն ծառայել: Հիմա մի հատ պիտի կողմնորոշվեն, եթե դասալիք են, բոլորն են դասալիք, եթե դասալիք չեն, իսկ իմ կարծիքով, ովքեր օրենքով սահմանված կարգով են ազատվել բանակից, դասալիքներ չեն, պետք է հարգենք այդ ամենը: Պետք չէ ստվերը գցել միայն իշխանության վրա: Ով օրենքը շրջանցել է, նա դասալիք է, ով չի շրջանցել, նա դասալիք չէ: Եթե մեկի ոտքը կամ ձեռքը կարճ ա կամ սրտի արատ ունի, էդ մարդը մեղավոր չի, չէ՞»: Դիտարկմանը, որ ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ առաջնագծում բացառապես սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներն են, ինչո՞ւ պաշտոնյաների որդիները չեն ծառայում, Շարմազանովը պատասխանեց. «Այ մարդ, ինչ եք ուզում պաշտոնյաների որդիներից: Առաջնագիծն ինչ կապ ունի՝ պաշտոնյայի որդի է, թե ոչ: Եթե էդ պաշտոնյայի որդին լավ ֆիզիկոս ա կամ ավարտել ա, սպա ա, ինքն առաջնագիծ գնում ա ի՞նչ անի, կարող ա ինքը լավ տանկ ա քշում»:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.