«Ժողովուրդ». Վարչապետը խոստումները կատարելու փոխարեն մեկ այլ ազատ առևտրի գոտի է ստեղծում՝ կառավարության 100 տոկոս մասնաբաժնով

«Հայաստանի կառավարությունն այս տարվա օգոստոսին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ստեղծած «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ին առաջիկայում տարածք է տրամադրելու:   Բայց այս տնտեսական գոտուց բացի՝ առաջիկայում հարևանությամբ ստեղծվելու է ևս մեկը, որը ծրագրված էր վաղուց. այդ գոտու սեփականատերերից մեկը ՀՀ առևտրի արդյունաբերական պալատն է, մյուսը՝ կառավարությունը:   «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Մեղրիում ազատ տնտեսական գոտի ստեղծելու միտքը եղել է վաղուց՝ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կառավարության օրոք: Ավելին` Աբրահամյանն իր վարչապետության օրոք նույնիսկ այցելել էր Մեղրիի տարածաշրջանի այն հատվածը, որտեղ նախատեսվում է ստեղծել:   Ու, փաստորեն, ՀՀ վարչապետը նախորդ պայմանավորվածությունները կատարելու փոխարեն մեկ այլ ազատ առևտրի գոտի է ստեղծում՝ կառավարության 100 տոկոս մասնաբաժնով: Սա, թերևս, զարմանալի է, եթե հաշվի առնենք, որ երկու դեպքում էլ սեփականատերը պետությունն է, և անհասկանալի է այս մրցակցությունը ստեղծելը»,-գրում է թերթը:   Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.