«Զվարթնոց» օդանավակայանում Ստամբուլ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո քաղաքացիներ են բերման ենթարկվել

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր և Երևան քաղաքի վարչությունների, ինչպես և Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ, հոկտեմբերի 26-ին, ժամը 4.30-ին, Ստամբուլ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, «Զվարթնոց» օդանավակայանում Արաբկիրի բաժնի ծառայողներին կամավոր ներկայացել է 1989 թ. ծնված Դերենիկ Ս.-ն, որը մայիսի 10-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի 1-ին, 7-րդ կետերի և 235 հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 2-րդ մասի մեղադրանքներով: *** Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր և Երևան քաղաքի վարչությունների, ինչպես և Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ, հոկտեմբերի 26-ին, ժամը 4.30-ին, Ստամբուլ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, «Զվարթնոց» օդանավակայանում Արաբկիրի բաժնի ծառայողներին կամավոր ներկայացել է 1978 թ. ծնված Ռոլանդ Գ.-ն, որը մայիսի 10-ից Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի 1-ին, 7-րդ կետերի և 235 հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 2-րդ մասի մեղադրանքներով:
Slaq.am - Լրատվական աղբյուր
 
Մեկնաբանություններ