Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ Լոռու մարզի պատվիրակությանը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 27-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի պատվիրակությանը՝ մարզպետ Արթուր Նալբանդյանի գլխավորությամբ:
Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի
Հանդիպմանը քննարկվել են Լոռու մարզի և Արցախի շրջանների միջև փոխգործակցությանը վերաբերող տարբեր հարցեր: Երկրի ղեկավարը գոհունակությամբ նշել է Լոռու մարզի և Մարտակերտի շրջանի միջև սերտ կապերի առկայությունը՝ հավելելով, որ երկու հայկական պետությունների վարչական միավորումների միջև համագործակցության ամրապնդումն ու ընդլայնումը թույլ է տալիս արդյունավետորեն կյանքի կոչել բազմաթիվ ծրագրեր:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.