Արմեն Ջիգարխանյանի ամուսնությունը կարող է ֆիկտիվ ճանաչվել

Հարսանիքից մեկ տարի անց ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, 82-ամյա Արմեն Ջիգարխանյանը մնացել է առանց տան և դեռևս բնակվում է իր թատրոնի կաբինետում։ Ամուսնալուծությունից բացի, հայտնի դերասանի գխավոր պայքարն ունեցվածը վերադարձնելն է, որը հայտնվել է Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի ձեռքում, ով իրենից երիտասարդ է 44 տարով։ Փաստաբանները կարծում են, որ Ջիգարխանյանը միանգամայն կարող է վերադարձնել իր երեք բնակարանները, սակայն դրա համար, ըստ ամենայնի, պետք է կա՛մ դերասանին ճանաչել անգործունակ, կա՛մ ամուսնությունը՝ ֆիկտիվ, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»։ Ջիգարխանյանի խոսքով՝ իրեն ունեցվածքից զրկելուց հետո Վիտալինա փախչում է Ուկրաինա, նա Կիևից է։ Դերասանը վստահ է, որ կինը մեղավոր է տանից իր չհրկիզվող պահարանի անհետացման գործում։ Դերասանի ընկերների խոսքով՝ վերջին շրջանում Արմեն Բորիսովիչը դադարել էր ճանաչել նույնիսկ իրեն ամենամոտ մարդկանց։ Նրանք ենթադրել են, որ Վիտալիան նրան ինչ-որ հաբեր է տվել։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.