Արարատի մարզում Mercedes-ը մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ. կա 4 վիրավոր. Shamshyan.com

Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 21:40-ի սահմաններում Mercedes մակնիշի 34 PՍ 221 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում՝ դեպի Արտաշատ ընթանալիս, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և մխրճվել ճանապարհը բաժանող երկաթե արգելապատնեշների մեջ. տեղեկացնում է Shamshyan.com-ը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն: Փրկարարները հատուկ տեխնիկայի օգտագործմամբ են կարողացել երկաթե արգելապատնեշները դուրս բերել ավտոմեքենայի միջից և երջանիկ պատահականություն է, որ վթարի հետևանքով զոհեր չկան։ Դեպքի վայր ժամանած վիրավորների հարազատները ասել են, որ Էրեբունու բժիշկների ճիշտ և օպերատիվ գործողությունների շնորհիվ վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.