ԱԺ նիստը մեկնարկել է․ հարգեցին «Հոկտեմբերի 27-ի» զոհերի հիշատակը

Ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստը։ Այն այսօր՝ հոկտեմբերի 27-ին, սկսվեց 1 րոպե լռությամբ: Պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին «Հոկտեմբերի 27-ի» զոհերի հիշատակը: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հիշեցրեց, որ 18 տարի առաջ այս խորհրդարանում տեղի ունեցավ ոճրագործություն, որի հետևանքով սպանվեցին ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, Աժ փոխնախագահներ Յուրի Բախշյան ու Ռուբեն Միրոյանը, պետնախարար Լեոնարդ Պետրոսյանը, պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը, Արմենակ Արմենակյանը։ Այնուհետև ԱԺ-ն քվեարկության դրեց նախորդ օրը քվեարկած նախագծերը: ԱԺ-ն կողմ քվեարկեց ԱԺ «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավորների կողմից առաջին ընթերցմամբ ներկայացված «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծը՝ 95 կողմ քվեարկությամբ: ԱԺ-ն կողմ քվեարկեց նաև «Լիցենզավորման մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ նախագիծը, «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Ոստիկանության մասին» և այլ օրենքի նախագծերը: https://youtu.be/7Qdr_sSeS6w
Մեկնաբանություններ