Ադրբեջանն Իրանին Ռեշտ-Աստարա ճանապարհի շինարարության համար կես միլիարդի վարկ կտրամադրի

Ադրբեջանն Իրանին Ռեշտ-Աստարա երկաթուղու շինարարության համար 500 մլն չափով վարկ կտրամադրի: Այս մասին «Թրենդ»-ին հայտնել է Իրանի Կենտրոնական բանկի միջազգային հարցերով գլխավոր տնօրեն Հուսեյն Յակուբին: «Ադրբեջանը համաձայնել է 500 մլն դոլար չափով վարկ տրամադրել 164 կմ երկարությամբ երկաթուղու շինարարության համար», — ասել է Յակուբին: Նրա խոսքով՝ Իրանի կենտրոնական բանկի, Էկոնոմկիայի եւ ֆինանսների նախարարության, ինչպես նաեւ Իրանի երկաթուղիների նյերկայացուցիչները հինգշաբթի Բաքվում կայացած հանդիպման ժամանակ ադրբեջանցի գործընկերների հետ պայմանավորվել են վարկի տրամադրման պայմանների շուրջ: Յակուբին հավելել է, որ վարկային համաձայնագրի ստորագրման արարողությունը մոտ ժամանակներս տեղի կունենա Թեհրանում: Ըստ տվյալների՝ Ռեշտ-Աստարա երկաթուղու գծի շինարարությունը 1,1 մլրդ դոլար է գնահատվում: Ճանապարհը « Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի մաս է: «Հյուսիս-Հարավ»-ը պետք է միավորի Հյուսիսային Եվրոպան Հարավարեւելյան Ասիայի հետ:Նախագիծը ենթադրում է նաեւ Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Իրանի ճանապարհների միավորում:
Մեկնաբանություններ