Տեսնել լրահոսը Էրդողանն Իրաքի վարչապետին մեկ տարի առաջ ասում էր՝ դու իմ մակարդակին չես, իսկ հիմա՝ թանկագին եղբայր

Թուրքական մամուլում ուշադրության կենտրոնում է հայտնվել Իրաքի վարչապետ Հայդար Աբադիի այցի մի քանի մանրամասներ։ Թուրքական Cumhuriyet-ը հիշեցրել է, որ ուղիղ մեկ տարի առաջ Թուրքիայի նախագահը Իրաքի վարչապետ Հայդար Աբադիին ասում էր․ «Դու իմ մակարդակին չես», ապա այսօր նախագահական պալատում ընդունելության ժամանակ նրան «թանկագին եղբայր» է ասել։ Թերթը շեշտում է, որ երբ Մուսոլի նավթը գտնվում էր Իրաքի Քուրդիստանի ղեկավարության վերահսկողության տակ Էրդողանը Բարզանիին էր ասում «թանկագին եղբայր», իսկ այսօր, երբ Մոսուլի նավթն անցել է Իրաքի կենտրոնական իշխանությունների վերահսկողության տակ, արդեն Իրաքի վարչապետին է ասում «թանկագին եղբայր»։
Մեկնաբանություններ