Ողբերգական ավտովթար Մխչյան գյուղում. երիտասարդ վարորդը տեղում մահացել է

Հոկտեմբերի 26-ին, ժամը 01:02-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մխչյան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:   Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Երասխ 20-րդ կմ-ին «ВАЗ 21010» մակնիշի 35 CQ 307 պետհամարանիշով (վարորդ՝ 1995 թ. ծնված Ք. Թ.) ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել երկաթյա արգելապատնեշին, ինչի հետևանքով Ք. Թ.-ը տեղում մահացել է: Փրկարարները դին դուրս են բերել ավտոմեքենայից և հանձնել շտապօգնության աշխատակիցներին, այնուհետև փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը և օգնել տեղափոխել ավտոմեքենան ավտոքարշակի վրա:
Մեկնաբանություններ