Կիևում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով պատգամավոր է վիրավորվել, իսկ նրա թիկնապահը մահացել է

Ուկրաինայի Ռադիկալ կուսակցության ժողովրդական պատգամավոր Իգոր Մոսիյչուկը պայթյունի հետևանքով վիրավորվել է, իսկ նրա թիկնապահը մահացել է, երբ Կիևի Միցկևիչի փողոցում գտնվող հեռուստաալիքներից մեկի շենքից է դուրս եկել: Հայտնի է դարձել նաև, որ պայթյունի ժամանակ վիրավորվել է քաղաքագետ Վիտալի Բալան: Ըստ տեղի լրատվամիջոցների՝ պայթյունի փաստը հաստատել են հիվանդանոցում: Նախնական տվյալների համաձայն, պայթել է մոտոցիկլետը, ինչի հետևանքով վիրավորներից մեկի վիճակը ծանր է, մյուսինը համեմատաբար ավելի լավ է:
Մեկնաբանություններ