UFC-ն կարող է զբաղվել պրոֆեսիոնալ բռնցքամարտով

UFC-ի նախագահ Դանա Ուայթը հայտարարել է, որ հետագայում ընկերությունը կարող է զբաղվել պրոֆեսիոնալ բռնցքամարտի մենամարտերի կազմակերպմամբ:   «Կարող եմ պատկերացնել իրավիճակ, երբ կզբաղվենք բռնցքամարտով և կփորձենք ուսումնասիրել այդ ուղղության հեռանկարները»,- Ուայթի խոսքը մեջբերում է «Wall Street Journal»-ը:   Հիշեցնենք, որ օգոստոսին UFC-ի նախագահը Ֆլոյդ Մեյվեզերի և Կոնոր Մակգրեգորի միջև բռնցքամարտի կանոններով մենամարտի կազմակերպիչներից էր:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.