
Ամերիկյան Apple ընկերությունը նվազեցրել է պահանջները Face ID գործառույթի բաղադրիչ մասերի մատակարարների նկատմամբ:
Ինչպես տեղեկացնում է Bloomberg գործակալությունը, արտադրական բարդությունների և բաղադրամասերի փխրունության պատճառով iPhone X սմարթֆոնների առաջին խմբաքանակը կազմել է ընդամենը 3 մլն նմուշ: Որոշ մասեր հավաքվելիս կոտրվել են, որոշներն անպիտան են դասակարգվել:
Տեխնոլոգիական հսկան մտադիր է կարգավորել իրավիճակը հաջորդ տարի, այդ իսկ պատճառով հեշտացնում է մատակարարների առաջ դրված խնդիրը:
Ինչպես նշվում է, ամենախնդրահարույց մասը ինֆրակարմիր սկաներն է: Այն շատ փխրուն է, կազմված է մանրադիտակային ալյումինե արսենիդից և ապակու ոսպնյակից:
Հիշեցնենք, որ Face ID տեխնոլոգիան առաջին անգամ ներկայացվել է iPhone X-ի շնորհանդեսի ժամանակ և հենց այդ պահին էլ չի աշխատել: