
Հոկտեմբերի 24-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երեւան քաղաքի Մաշտոցի պողոտայի թիվ 5 շենքի մոտից հայտնաբերել եւ ՔՀԳՎ բերման են ենթարկել ԻԻՀ քաղաքացի, 30-ամյա Մահդի Ն.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա հուլիսի 3-ից ԻԻՀ Էնդելարի հանրային դատախազության կողմից հետախուզվում էր կաշառքի, յուրացման եւ խարդախության համար նախատեսված պատիժը խստացնող օրենսգրքի 1-ին հոդվածի մեղադրանքով (խարդախություն, ուրիշի գույքը վաճառելը) նախատեսված հանցագործություն կատարելու համար: