2017 թվականին Եվրոպայից արտաքսվել է Վրաստանի 1545 քաղաքացի

Անօրինական ներգաղթյալների ռեադմիսիայի մասին Եվրամիության և Վրաստանի միջև համաձայնագիրն առնչվել է Վրաստանի 8.148 քաղաքացու: ՆԳՆ-ի տվյալների համաձայն՝ ռեադմիսիայի վիճակագրությունը մշտապես աճում է: Դեպքերի մեծ մասում վրացական կողմը համաձայնությամբ է արձագանքում ռեադմիսիայի մասին ստացվող դիմումներին, գրում է Грузия Online-ը: Ինչպես պարզաբանել են ՆԳՆ-ում, մերժման դեպքերը հիմնականում կապված են նրա հետ, որ անձինք, որոնց մասին ստացվել է ռեադմիսիայի դիմում, Վրաստանի քաղաքացիներ չեն: 2011 թվականին ռեադմիսիայի է ենթարկվել Վրաստանի 548 քաղաքացի, 2016 թվականին՝ 1600, իսկ այս տարվա ինը ամիսներին՝ 1545 քաղաքացի: Ռեադմիսիայի շրջանակում վերադարձվել են ԵՄ 23 երկրներում բնակվող Վրաստանի քաղաքացիներ: Ամենաշատ դեպքերը եղել են Գերմանիայից (2993), այնուհետև Հունաստանից (938) և Ֆրանսիայից (881):
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.