Փոլ Ուոքերի 18-ամյա դուստրն ապացուցել է, որ հայրը մահացել է Porsche-ի ամրագոտու անսարքության պատճառով

Փոլ Ուոքերի 18-ամյա դուստրը շահել է Porsche ընկերության դեմ դատավարությունը: Միդոու Ուոքերը գերմանական ավտոարտադրողին մեղադրել է իր հոր ավտոմեքենայի ամրագոտու անսարքության մեջ: Ինչպես տեղեկացնում է Life.ru-ն, աղջկան հաջողվել է ապացուցել, որ հենց 2005 թվականի արտադրության Porsche Carrera GT մոդելի ուղևորի նստելատեղի (դերասանը ղեկին չի եղել) ամրագոտու անսարքության պատճառով է հայրը հայտնվել անելանելի վիճակում: «Ֆորսաժ» ֆիլմաշարի գլխավոր դերակատարի դստեր կարծիքով` մեքենաշինական ընկերության ներկայացուցիչները տեղյակ են եղել այդ մոդելի անսարքությունների մասին և ոչինչ չեն ձեռնարկել: Դատական լսումների ընթացքում կողմերը գաղտնիության պայմանավորվածություն են ձեռք բերել: Հոկտեմբերի 16-ին Porsche-ի ներկայացուցիչները համաձայնել են հայցվորի փաստարկներին:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.