Տավուշում զինծառայողները վնասված սպիտակագլուխ անգղին խնամել և փոխանցել են բնապահպանության նախարարությանը

Տավուշի մարզի Նավուր գյուղի Եղիշավան կոչվող տարածքում ծառայության ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության զինծառայողները հայտնաբերել են վնասված սպիտակագլուխ անգղ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Զինծառայողները անգղին տեղափոխել են զորամասի տարածք, խնամել են, կերակրել, այնուհետև վերադաս հրամանատարության միջոցով կապ են հաստատել բնապահպանության նախարարության ներկայացուցիչների հետ: Այժմ սպիտակագլուխ անգղին տեղափոխել են մասնագիտացված տարածք՝ համապատասխան վերահսկողության տակ»,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը:
Մեկնաբանություններ