Վրաերթ Երեւանում եւ Կապանում. Հիվանդանոց է տեղափոխվել 2 կին եւ մի տղամարդ

Հոկտեմբերի 24-ին, ժամը 9.50-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Օրբելի Եղբայրների փողոցի թիվ 63 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 51-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Հոկտեմբերի 24-ին, ժամը 15.40-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Դավիթ Անհաղթի փողոցի թիվ 5 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 64-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Հոկտեմբերի 24-ին, ժամը 12.30-ի սահմաններում, «Միցուբիշի Գրանդիս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Կապանի Գ.Նժդեհի հրապարակում վրաերթի է ենթարկել 28-ամյա տղամարդու եւ տեղափոխել նրան հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.