Սովահար արջերն ուտելիք են աղերսում ռեստորանի այցելուներից. միջազգային կազմակերպությունը մտադիր է փրկել ՀՀ-ում սարսափելի պայմաններում պահվող արջերին (լուսանկարներ)

Բրիտանական The Daily Mail պարբերականն անդրադարձել է Հայաստանում մասնավոր վայրերում սարսափելի պայմաններում պահվող արջերին, որոնք ստիպված են իրենց ամբողջ կյանքն անցկացնել փոքր վանդակներում՝ իրենց տերերին ու այցելուներին զվարճացնելու համար: Պարբերականի հրապարակած լուսանկարներում երևում է, թե ինչպես է արջն իր վանդակի երկաթյա ճաղերից նայում երիտասարդ ընտանիքին, որը ճաշում է գետի ափին գտնվող ռեստորանում: Այս արջերը ստիպված են ակնկալել ռեստորանի այցելուների ողորմությունը՝ հույս ունենալով, որ ճաշի ավարտից հետո իրենց կնետեն ուտելիքի մնացորդները, գրում է լրատվամիջոցը: Ինչպես նշում է The Daily Mail-ը, Հայաստանում երկար տարիներ է՝ տարածված է արջեր որսալն ու պահելը։ «Չնայած տարբեր այլ ոլորտներում երկրի գրանցած առաջընթացին՝ կենդանիների իրավունքների պաշտպանությունը դեռևս չափազանց հետ է Հայաստանում»,- գրում է լրատվամիջոցը: Հայաստանում կարելի է փոքր վանդակում պահվող արջեր տեսնել ռեստորաններում, առևտրի կենտրոններում կամ գործարանում: Արջերին հաճախ որսում են փոքր տարիքում, և նրանք իրենց ամբողջ կյանքն անցկացնում են գերության մեջ՝ զբոսաշրջիկներ գրավելու կամ պարզապես տերերին զվարճացնելու համար: Կենդանիների փրկությամբ զբաղվող բրիտանական միջազգային բարեգործական կազմակերպությունը (International Animal Rescue) սկսել է նախագիծ, որի նպատակն է Հայաստանում վանդակներում պահվող տասնյակ արջերի ազատ արձակումը: «Ես ինքս եմ տեսել, թե ինչ պայմաններում են այս արջերն ապրում, և դրանք սարսափելի պայմաններ են: Որոշները տարիներ շարունակ ապրում են փոքր վանդակներում և ուտում միայն ուտելիքի մնացորդներ, խմում կեղտոտ ջուր և կանգնում իրենց սեփական արտաթորանքի գարշահոտ կույտերի վրա»,- ասել է կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն Ալան Նայթը: Նա հավելել է, որ նրանցից շատերն իրենց ձանձրույթն ու հուսահատությունը հաղթահարելու համար այս կողմից այն կողմ են քայլում, գլուխները հարվածում պատերին կամ բարձրանում ճաղերի վրա՝ հուսահատ կերպով փախուստի ճանապարհ փնտրելով: Սասեքսում տեղակայված կազմակերպությունը ստացել է Հայաստանի կառավարության աջակցությունը և մտադիր է սարսափելի պայմաններից ազատել 80 արջի՝ մեկ կենդանու համար նախատեսելով 4 հազար դոլար: Այդ գումարը նախատեսվում է կենդանիների տեղափոխության, խնամքի և վերականգնման համար: Կազմակերպությունը հուսով է, որ կկարողանա արջերից մի քանիսին բաց թողնել անտառներ, բայց քանի որ նրանց մի մասն իրենց ամբողջ կյանքն անցկացրել են գերության մեջ, այն կառուցում է 75.000 եվրո արժողությամբ ապաստարան այն կենդանիների համար, որոնք չեն կարողանա գոյատևել վայրի պայմաններում:       Pleading: A brown bear climbs on its enclosure across the river from a restaurant, staring longingly at the diners Oblivious: Seated with a view of the bear enclosure is a young family enjoying lunch at the restaurant in Armenia Begging for scraps: A  bear reaches out with its paw through the iron bars to get its claws on a piece of food left by a diner Heartbreaking: Keeping bears in cages is not an uncommon way of attracting tourists or entertaining shoppers in Armenia Feed me: Many of the bears have lived their entire lives inside cages or small enclosures for the entertainment of diners, shoppers and bored commuters across Armenia Efforts: British charity International Animal Rescue has launched a rescue mission to free the caged bears of Armenia Caged: Another bear at a separate location in Armenia is sticking its head out of its cage  Mission: The International Animal Rescue hope to raise enough money to be able to rescue 80 bears Working on it: The images were taken during a recent visit to Armenia by IAR Chief Executive Alan Knight who was appalled at what he saw Cruel: Some of the bears are kept in small, barren cages, surviving only on scraps and filthy, stagnant water and standing on stinking mounds of their own faece  
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.