Սեղանի թենիս. Հայտնի են Հայաստանի թիմային չեմպիոնները

Հոկտեմբերի 20-22-ը Երևանում կայացել է սեղանի թենիսի Հայաստանի թիմային առաջնությունը:   Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:   Մասնակցել են տղամարդկանց և կանանց տասական թիմեր՝ Հայաստանի տարբեր մարզերից ու Արցախից: Ընդհանուր առմամբ՝ 68 մարզիկ:   Տղամարդկանց պայքարում չեմպիոն է դարձել «Հայաստան» ՄՄ թիմը: Երկրորդ տեղը զբաղեցրել է Արաբկիրի մարզադպրոցը, երրորդը՝ ԽՄՕՄՄ-ը:   Կանանց պայքարում հաղթող է ճանաչվել Արաբկիրի մարզադպրոցը, երկրորդը՝ Շենգավիթի, իսկ երրորդը՝ քաղաքապետարանի մարզադպրոցը:
Մեկնաբանություններ