Սաակաշվիլին Ռադայի առաջ խփված վրանն անվանել է իր «նախագահական համարը» (լուսանկար)

Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսա շրջանի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Գերագույն ռադայի շենքի մոտակայքում տեղադրված վրանն այժմ իր «նախագահական համարն է»: Այդ մասին նա գրել է Facebook-ի իր էջում: Նա հրապարակել է լուսանկար, որում պատկերված է նա՝ վրանում նստած: «Իմ ներկայիս նախագահական համարը»,- գրել է նա: Ավելի վաղ Սաակաշվիլին հայտարարել է, որ այս գիշերն անցկացրել է Ուկրաինայի գերագույն ռադայի շենքի մոտ խփված վրանում: «Ես այս գիշերն անց եմ կացրել Գերագույն ռադայի առաջ՝ վրանում: Այնտեղ, որտեղ հավաքվել են մարդիկ և սպասում են նոյեմբերի 7-ին, երբ Գերագույն ռադան պետք է ընդունի երեք խոստացած օրենքները՝ համակարգի փոփոխության համար առաջին քայլերն անելու համար»,- հայտարարել է նա: Ավելի վաղ հաղորդվել է, որ Ուկրաինայի միգրացիոն ծառայությունը հրաժարվել է Օդեսայի նախկին նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին փախստականի կարգավիճակ տրամադրել:  Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն հայտարարել է, որ այդկերպ այժմ բացակայում են հանգամանքները, որոնք թույլ չէին տալիս արտաքսել կամ արտահանձնել Սաակաշվիլիին: Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Սաակաշվիլիին զրկել է քաղաքացիությունից՝ պատճառաբանելով, որ նա ոչ հավաստի տվյալներ է ներկայացրել այն ստանալիս: Սեպտեմբերի 10-ին Սաակաշվիլին ոտքով հատել է լեհ-ուկրաինական սահմանային անցակետը և մուտք գործել Ուկրաինա։ Միխեիլ Սաակաշվիլին քաղաքական ապաստան էր խնդրել Ուկրաինայից սեպտեմբերի 11-ին: Image may contain: one or more people, people sitting and indoor    
Մեկնաբանություններ