Ռուսաստանում 55-ամյա ադրբեջանցի գործարարի են սպանել

ՌԴ Սարատով քաղաքում անհայտ անձը սպանել է ադրբեջանցի գործարար, «Возрождение-КДМ» ընկերության տնօրեն Ջեյհուն Ջաֆարովին։ Այդ մասին հայտնել են ՌԴ քննչական կոմիտեի մարզային քննչական վարչության մամուլի ծառայությունից, հայտնում է saratov.sledcom.ru-ն։ «2017 թվականի հոկտեմբերի 24-ի երեկոյան իրավապահ մարմինները Սարատովի Զոոլոգիչեսկայա փողոցում գտնվող մասնավոր սեփականության մոտակայքում կրծքավանդակի շրջանում հրազենային վնասվածքով 55-ամյա ձեռնարկատիրոջ մարմնի հայտնաբերման մասին հաղորդում են ստացել»,- ասված է հաղորդագրությունում: Ջաֆարովի վրա կրակել են, երբ նա դուրս գալիս է եղել ավտոմեքենայից: Հաղորդվում է, որ դեպքի վայր է ժամանել Սարատովի ադրբեջանական համայնքի առաջնորդ Վլադիմիր Մուրադովը, որը համայնքի ակտիվ բարերար Ջաֆարովի ընկերն էր: Նշվում է, որ Ջաֆարովը «Սարատովի մարզի շրջանային ադրբեջանական ազգային-մշակութային ինքնավարություն» կազմակերպության հիմնադիրներից մեկն էր: Ինչպես հայտնում է «Վզգլյադ-Ինֆո» գործակալությունը, նախնական տվյալներով՝ սպանությունը պատվիրված է եղել, և այն իրականացրել է վարձու մարդասպանը:
Մեկնաբանություններ