Ջոն Օլիվերի՝ Էրդողանի մասին հաղորդման կադրերը հեռարձակելու համար թուրք խմբագիրը դատապարտվել է 11 ամսվա ազատազրկման

Թուրքական Oda TV հեռուստաընկերության խմբագիրներից Բարըշ Փեհլիվանը դատապարտվել է 11 ամիս, 20 օրվա ազատազրկման՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով: Ինչպես տեղեկացնում է diken.com.tr կայքը, Փեհլիվանը թույլ է տվել, որ անգլիացի կատակերգու Ջոն Օլիվերի՝ ամերիկյան HBO հեռուստաալիքով հեռարձակված հաղորդումը, որում նա ծաղրում է Էրդողանին, ցուցադրվի նաև Թուրքիայում և, մասնավորապես, Oda TV-ի եթերում: Ստամբուլի դատարանի որոշումը Փեհլիվանը պատրաստվում է բողոքարկել: Սա առաջին դեպքը չէ, երբ Oda TV-ի խմբագիրը ստիպված է բախվել դատական քաշքշուկների՝ իշխանությունների համար անբարեհաճ լուրերի պատճառով:
Մեկնաբանություններ